տուն Սպորտ Բեյլը և Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողներն են. Սթիվ Մաքմանաման

Բեյլը և Ռոնալդուն աշխարհի լավագույն խաղացողներն են. Սթիվ Մաքմանաման

76
0

Մադրիդի Ռեալի նախկին կիսապաշտպան Սթիվ Մաքմանամանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ նշել է, որ դիտարժան և արդյունավետ խաղ է սպասում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլից: Մաքմանամանը հաղթանակ է ցանկացել արքայական ակումբին, թեև ընդգծել է նաև, որ դրան հասնելը հեշտ չի լինի:

«Բեյլն ապացուցեց, որ երբ ինքը լավ մարզավիճակում է, կարող է աներևակայել խաղ ցուցադրել: Տարին նրա համար ֆանտաստիկ է ստացվել: Համարում եմ, որ նա Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին լավագույն խաղացողն է աշխարհում»,- Մաքմանամանի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ժամանակով 22:45-ին Կարլո Անչելոտտիի սաները Լիսաբոնում Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկեն Մադրիդի Ատլետիկոյի հետ: