Ամեն տարի Բելգիայի քաղաքացիներն ուտում են 2 մլրդ եվրոյի չիփսեր, ընդեղեն, կոնֆետ, թխվածքաբլիթ, փոփքորն և այլ քաղցրավենիքներ։ Այս մասին են վկայում «Սնեքերի» սպառման ուսումնասիրության ֆլամանդական կենտրոնի ուսումնասիրությունները։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Հետազոտողները նշում են, որ այս սննդատեսակին բաժին է ընկնում ամբողջ գնված սննդի 10 տոկոսը։ 2013 թվականին «Սնեքերի» վրա ծախսված գումարը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 41 մլն եվրոյով։ Ամենամեծ պահանջարկն ունեն չիփսերն ու ընդեղենը։ «Սնեքերի» սպառումը լուրջ մտահոգություն է առաջացնում դիետելոգների շրջանում, քանի որ այն հիմնականում սպառվում է երիտասարդության շրջանում, որը վերջին տարիներին տառապում է ավել քաշից և սիրտ-անոթային հիվանդություններից։ Համաձայն վիճակագրության՝ Բելգիայում ավել քաշ ունի բնակչության 13 տոկոսը։