Եվրոմիության վիճակագրական գերատեսչությունը ներկայացրել է եվրոպական երկրների իրավախախտումների տվյալները: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը:
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2011-2017 թթ. Եվրոմիության երկրներում գրանցված կողոպուտների թիվը նվազել է 24 %-ով՝ 522 հազարից հասնելով 396 հազարի: 2017-ին 100 հազար բնակչին ընկնող իրավախախտումների ամենամեծ թիվը գրանցվել է Բելգիայում (167), Ֆրանսիայում (150), Իսպանիայում (144), Անգլիայում և Ուելսում (132), Պորտուգալիայում (115):
Նշենք, որ մեր հայրենակիցներից շատերը հենց Բելգիայում են ապաստանել:
Միևնույն ժամանակ, ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ռումինիայում (16), Էստոնիայում և Չեխիայում (15), Կիպրոսում (14), Սլովենիայում (12), Սլովակիայում և Հունգարիայում (9):