Սիրիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելու համար մարտիկների անդամագրման մեջ կասկածվող հինգ հոգի ձերբակալվել են Բելգիայում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Հաղորդվում է, որ կասկածյալներին ձերբակալել է բելգիական ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը հատուկ գործողության ժամանակ:
Ձերբակալվածների թվում է Բելգիայում հայտնի քարոզիչ Ժան-Լուի Դենին, որը վահաբիական «Շարիաթը Բելգիայի համար» կազմակերպության նախկին անդամ է: