Բելգիայի սենատը կողմ է քվերակել երկրում ծանր հիվանդ երեխաների էվթանազիան թույլատրելու օրինագծին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Կողմ է քվեարկել 50 սենատոր, դեմ՝ 17-ը։ Այն կկիրառվի ուժեղ ցավերից տառապող, անբուժելի հիվանդություններով երեխաների համար։ Բացի այդ, երեխան պետք է ձևակերպի գրավոր հայտ։ Էվթանազիան պետք է արտոնվի նաև տվյալ երեխայի ծնողների կողմից։ Կաթոլիկ եկեղեցին դեմ է հանդես եկել այս օրինագծին։
Այժմ այն ուղարկվել է երկրի ստորին պալատին։