տուն Քաղաքական Միջազգային Բելգիայի նախկին թագավոր Ալբերտը դժգոհել է իր ստացած նպաստից

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտը դժգոհել է իր ստացած նպաստից

189
0

ALeqM5hY4fGuBLdqwUPbgVKLuwe25PYuJw (1)

Բելգիայի նախկին թագավոր Ալբերտը, որը գահից հրաժարվել էր անցած տարի, դժգոհություն է հայտնել իր ստացած թոշակից, որը կազմում է 923 հազար եվրո: Նախկին թագավորը պահանջել է բարձրացնել իր թոշակը:

Le Soir թերթին անհայտ աղբյուրը հայտնել է, որ Ալբերտն ամենևին չէր պատկերացնում այս վերաբերմունքը, նա չէր պատկերացնում, որ ֆինանսական դժվարություններ կունենա:

20 տարի կառավարելով որպես Բելգիայի թագավոր՝ Ալբերտը տարեկան ստանում էր 11,5 միլիոն եվրո գումար: Գահից հրաժարվելուց հետո նրա տարեկան թոշակը կազմում է 923 հազար եվրո (հարկերը գանձելուց հետո՝ 700 հազար եվրո): Նախկին թագավորին նաև հատկացվել է 10 հոգուց բաղկացած օգնական թիմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here