տուն Հասարակություն Իրավական ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

385
0

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի:

Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը՝ նշելով, որ այն վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Այսպիսով, ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը:

Նշենք, որ որոշման հրապարակմանը ներկա էին նաեւ այլ անձինք, դատավորներ, որոնք եկել էին իրենց աջակցությունը հայտնելու Ազարյանին: Մերժման որոշմանը նրանք արձագանքեցին ծափահարություններով:

Հիշեցնենք՝ Բադասյանը նման միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատական նիստերից մեկի ժամանակ Ազարյանն անհարգալից վերաբերմունք է դրսեւորել ՀՔԾ-ի եւ ՀՔԾ պետի նկատմամբ՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Խոսքը «Հույս ունեմ՝ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին» եւ այլ արտահայտությունների մասին է: Նախարարի միջնորդության դեմ առարկել էր Ազարյանը՝ պնդելով, որ ինքը որեւէ մեկին չի վիրավորել, պարզապես իրերը կոչել է իրենց անուններով: