Ադրբեջանի հատուկ ծառայությունները վնասազերծել են հանցավոր մի խմբավորում, որը Բաքվում իրականացնելու էր մզկիթի պայթեցում: Այս մասին հաղորդում է APA գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մամուլի ծառայությանը:
Ձերբակալվածներին առաջադրվել է ահաբեկչություն իրականացնելու, անօրինական զենք, զինամթերք պահելու և կրելու մեղադրանքներ: Նշվում է, որ ձերբակալված Միրզոևն ու Ռուստամովը սոցիալական ցանցերում տարածել են Ադրբեջանում շիաների դեմ ջիհադ սկսելու անհրաժեշտության և Բաքվի մզկիթներից մեկի իմամին սպանելու մասին կոչեր: