Երեկ` դեկտեմբերի 25-ին Բաքվի կենտրոնում ինքնահրկիզման փորձ է կատարել ղարաբաղյան պատերազմի մասնակից, 5 երեխաների հայր մի տղամարդ:
Մոտակայքում գտնվող ոստիկանները փորձել են կանխել ինքնահրկիզումը: Տղամարդը միջին ծանրության վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Հետագայում պարզվել է, որ տղամարդու անունը Զաուր Հասանով է։ Նա ինքնահրկիզման փորձը կատարել է այն բանից հետո, երբ իրենից խլել են 1995 թվականից շահագործվող սրճարանը: