տուն Քաղաքական Բաքուն համաձայն է «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին. «Կոմերսանտ»

Բաքուն համաձայն է «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին. «Կոմերսանտ»

202
0

«Կոմերսանտ»-ը գրում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի առաջարկած «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ծրագիրը:

«Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նա մասնավորապես քննարկել է մարդասիրական ոլորտում «փոքր քայլերով» կողմերի մերձեցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած ապրիլյան ծրագիրը: Այդ ծրագրի մի մասն արդեն իրականացվել է. նոյեմբերին երկար տարիների ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան լրագրողների փոխայցեր»,- գրում է պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ ծրագրվում է նաև կազմակերպել հասարակական ու մշակութային գործիչների և խորհրդարանականների փոխադարձ այցեր: Քննարկվել է նաև ռազմագերիների փոխանակման հարցը:

Ըստ թերթի, այս ծրագրերին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը։