Ստեփան Դանիելյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Բաց նամակ Այաթոլա Խամենեին
Հարգելի Խամենեի
Քեզ գրում է բազմաչարչար հայ ժողովրդի ներկայացուցիչը: Այն ժողովրդի, որը Պարսկական փառապանձ պետականության հավատարիմ հպատակն է եղել: Երբեք Ձեր դեմ ապստամբություն չենք բարձրացրել, միշտ հավատարմորեն ծառայել ենք փառապանձ Պարսկաստանին: Ճիշտ է, մենք հպարտանում ենք Ավարայրի ճակատամարտի պարտությամբ, բայց դա զրադաշտական Պարսկաստանի դեմ էր ուղղված, որին Դուք էլ եք հարամ համարում` որպես Պարսկաստանի անհավատության ժամանակաշրջանի խորհրդանիշ: Մեր վաճառականները նույնպես հավատարմությամբ ծառայել են Պարսկաստանի շահերին, մենք ազնվորեն լվացել ենք շահերի փողերը Հնդկաստանում, Մալազիայում, Ինդոնեզիայում,անգամ Սինգապուրում, մինչև այդ աղանդավոր անգլիցիները մեզ չպատժեցին Պարսկաստանին հավատարմորեն ծառայելու համար:
Խամենեի ջան, մեր ժողովուրդների բերեկամությունն ունի հազարամյակների պատմություն, և երբ նայում ես հային ու պարսիկին, ապա դժվար է նրանց տարբերակել: Դա խոսում է մեր ընդհանուր արիական ծագման մասին:
Խամենեի ջան, Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով Պարսկաստանի պատմական տարածքներն անցած Ռուսաստանին և վկա են պատմական փաստերը, որ հայ ժողովրդի քաղաքական կամքը արտահայտող Սիմեոն երևանցի կաթողիկոսը ամեն ինչ անում էր, որ ռուսները չգան Կովկաս, սակայն մենք փոքրաքանակ էինք ու թույլ և ռուսները նվաճեցին Կովկասը, սակայն մենք միշտ ջերմորեն ենք հիշում Ձեր տիրապետության տարիները և օսմանցիների դեմ համատեղ պայքարը:
Խամենեի ջան, փառապանձ Պարսկաստանի բանակի լավագույն զորագնդերը կազմված էին գյուլամներից` կրոնափոխ քրիստոնյաներից, որոնց մեջ հատկապես մեծ թիվ են կազմել կրոնափոխ հայերը, որոնք քաջաբար կռվում էին Պարսկաստանի փառքի հզորացման համար: Հայ գյուլամներից ոմանք դարձան փառապանձ հրամանատարներ, որոնք ոչ միայն պաշտպանում, այլ նոր տարածներ էին նվաճում Պարսկաստանի համար: Կրոնափոխ գյուլամների քույրեր էլ համալրում էին ձեր հարեմները և եթե Դու լավ ուսումնասիրես քո տոհմածառը, ապա կարող է պարզվել, որ մենք անգամ բարեկամներ ենք:
Խամենեի ջան, ճիշտ է, Դու ադրբեջանցի ես, սակայն Դու պետական մարդ ես և Քո համար կարևորը Իրանիի միասնությունն է և փառքը, իսկ քո ցեղակիցները ցանկանում են տրոհել Իրանը և այն միացնելով Իրանի թշնամի սունի Թուրքիային, ոչնչացնել Իրանը, որը Թուրքիայի և Իսրայելի գաղտնի ծրագրերի մեջ է մտնում: Ավելին, Ադրբեջանում ճնշում են շիաներին և տարածում են սունիականություն:
Խամենեի ջան, Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է Պարսկաստնի և Ռուսաստանի միջև, իսկ քանի որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, ապա այս տարածքները իրավորեն պատկանում են Իրանին, վերադարձեք ետ և վերականգնեք պատմական ճշմարտությունը: Ղարաբաղի բազմաչարչար ժողովուրդը ցնծությամբ սպասում է Ձեր վերադարձին և ցանկանում է հավերժորեն վերամիավորվել Պարսկաստանի հետ:
Խամենեի ջան, կներես, որ Քո թանկարժեք ժամանակը խլեցի այս երկար նամակով, սակայն Դու Քո անունը ոսկե տառերով կգրես պատմության մեջ, կատարելով այդ պատմական առաքելությունը և փրկելով բազմաչարչար հայ և պարսիկ ժողովուրդներին թուրք-ադրբեջանական որոգայթից»: