տուն Տնտեսական «Բաց երկնքով» կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը

«Բաց երկնքով» կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը

287
0

RA-economy_589978876

Օդային փոխադրումների ազատականացմանն ու բաց երկնքի քաղաքականության ներդրման գլխավոր պատասխանատուն դառնալու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Համապատասխան որոշման նախագիծը ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և օտարերկրյա պետությունների կառավարությունների միջև օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխությունների և լրացումների կատարման, ինչպես նաև նշված ոլորտների նոր միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցությունների վարումը և պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ փոխհամաձայնեցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ ներգրավելով ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը»,- ասված է որոշման նախագծի մեջ:

ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների մի շարք կառավարությունների միջև  այս պահին ստորագրված են օդային հաղորդակցության կամ օդային տրանսպորտի մասին միջկառավարական համաձայնագրեր, որոնցով սահմանվում են օդային հաղորդակցության հստակ ուղղություններ, առկա են սահմանափակումներ: Այժմ այդ համաձայնագրերը պետք է վերանայվեն, մասնավորապես՝ պետք է վերացվեն սահմանափակումները, որի համար էլ Էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան իրավասություններ են տրվում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here