Երևանի ավագանու տարեվերջյան նիստի ընդմիջման ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Ի թիվս դրանց, Մարությանը մեկնաբանեց Երևանու ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի այն պնդումները, թե ինքը քաղաքապետի «ապօրինությունների» հետ կապված ձայնագրություններ ունի:
«Եթե ունեք ձայնագրություններ, նյութեր, խնդրեմ ներկայացրեք, բաց եղեք հանրության առջև: Մենք խոսում ենք բաց, թափանցիկ լինելու մասին»,-ընդգծեց Հայկ Մարությանը:
Նա նաև վերահաստատեց իր կարծիքը, շեշտելով, որ Խաժակյանի ասածն ապատեղեկատվություն է:
Անդրադառնալով «կամազների» նվիրատվության վերաբերյալ հայտնի լուրերին, Երևանի քաղաքապետը նշեց, որ ամեն ինչ արվել է օրենքի շրջանակում և թափանցիկ: