Այսօր Իջևանում, Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը:
Բանախոսը մանրամասներ ներկայացրեց վերջին ժամերին սահմանային վիճակի մասին և պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
«Երեկ, անցնող գիշերը ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել են 120 կրակոցներ՝ խախտումներ: Հիմնականում կիրառվել են մեծ տրամաչափի հրաձգային զենքեր, չեն կիրառվել հրետանային միջոցներ: Կրակոցները եղել են ոչ միայն Տավուշի հատվածում, որտեղ այս օրերին տեղի էր ունենում բուն գործողությունը, այլ նաև Տավուշի ամբողջ սահմանագոտում, ինչպես նաև Նոյեմբերյանի ուղղությամբ: Կրակոցներ եղել են Գեղարքունիքի հատվածում, նաև նախիջևանյան հատվածում»,- ասաց Հովհաննիսյանը:
Ամփոփելով՝ Արծրուն Հովհաննիսյանը ընդգծեց, որ, հաշվի առվելով խախտումները, կարող ենք արձանագրել, որ լարվածությունը սահմանին էականորեն նվազել է:
Հայկ Մագոյան