տուն Մամուլ Բացառված չէ, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մեկից ավելի հիվանդներ կան, հատկապես՝ Իտալիայից...

Բացառված չէ, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված մեկից ավելի հիվանդներ կան, հատկապես՝ Իտալիայից եկած. «Իրատես»

319
0

«Իրատես»-ը գրում է.

«Ի­տա­լիա­յում նոր կո­րո­նա­վի­րու­սով (COVID-2019) վա­րակ­ված­նե­րի քա­նա­կը, ե­րեկ հրա­պա­րակ­ված պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն՝ ար­դեն հա­սել է 7375-ի, վա­րակ­ված­նե­րից 366-ը մա­հա­ցել են, 622-ը` ա­ռող­ջա­ցել: Ի­տա­լիան COVID-2019-ով վա­րակ­ված­նե­րի քա­նա­կով մի փոքր է զի­ջում Հա­րա­վա­յին Կո­րեա­յին (7478 վա­րակ­ված), ըն­դա­մե­նը 103 հո­գու տար­բե­րու­թյուն է, իսկ COVID-2019-ի հա­րու­ցած հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով մա­հա­ցած­նե­րի քա­նա­կով Հա­րա­վա­յին Կո­րեա­յին (53 մահ) գե­րա­զան­ցում է 313-ով և աշ­խար­հում Չի­նաս­տա­նից հե­տո (80735 վա­րակ­ված, 3120 մահ) երկրորդն է:

Ի­տա­լիան նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի և հիվանդու­թյու­նից մա­հա­ցած­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րով գերազանցում է նաև Ի­րա­նին (վա­րակ­վել են 7161-ը, մահացել 237-ը): ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թորոսյա­նը և վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը կա­րո՞ղ են պատաս­խա­նել, բա­ցատ­րել, թե Հա­յաս­տանն ինչ տրամաբանությամբ է Ի­րա­նից օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի մուտ­քը ՀՀ ար­գե­լել, իսկ Ի­րա­նին վա­րակ­ված­նե­րի և մա­հա­ցած­նե­րի քա­նա­կով գե­րա­զան­ցող Ի­տա­լիա­յից ե­կած­նե­րի և ե­կող­նե­րի մուտ­քը չի ար­գե­լել ու չի ար­գե­լում: Ի­հար­կե չեն կա­րող»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: