Բացառված է, որ Հայաստանի Հանրապետությանը բանակցային բովանդակություն պարտադրվի: Այսօր ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` հայ ժողովուրդը վախերի պրիզմայով՝ առավելևս Արցախի հարցը ընկալելու սովորություն, մշակույթ չունի: «Այն քաղաքականությունը, որն Ադրբեջանը երկար ժամանակ վարում է, հենված է ռազմաշունչ հայտարարությունների տրամաբանության վրա: Կարծում եմ` այդ հայտարարությունների հիմնական նպատակն այն է, որ Արցախի, Հայաստանի ժողովուրդը Ղարաբաղի հարցի կարգավորման ամբողջ պրոցեսն ընկալեն վախերի պրիզմայով»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց` իր կոչն Ադրբեջանի նախագահին նույնն է: Նա առաջարկեց, ի վերջո, համաձայնել իր առաջարկին` Արցախի հարցի որևէ կարգավորում պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդի համար: