Լուսանկարիչ Ջիմմի Նելսոնը մոլի ճանապարհորդ է: Իր ճամփորդությունների ընթացքում նա փնտրում ու գտնում է հասարակությունից հնարավորինս շատ առանձնացած քաղաքակրթություններ ու փաստագրում նրանց մշակույթն ու սովորությունները լուսանկարչության միջոցով: Նելսոնը փորձում է ֆիքսել ժամանակակից աշխարհում պահպանված այս մշակույթների գեղեցկությունն ու առանձնահատկությունը:
3 տարում հազարավոր մղոններ անցնելով` լուսանկարիչը եղել է Եթովպիայում, Պապուա-Նոր Գվինեայում, Քոնյայում, Տանզանիայում, Նոր Զելանդիայում, Մոնղոլիայում, Սիբիրում, Նեպալում, Չինաստանում, Նամիբիայում, Էկվադորում, Չուկոտկայում, Հնդկաստանում , Ինդոնեզիայում, Վանուատույում, Արգենտինայում:
Նա ասել է, թե իր այս նախագծով երբևէ նպատակ չի ունեցել աշխարհը փոխել, այլ ուղղակի ցանկացել է վիզուալ փաստագրել մշակույթները` մեզ ու հետագա սերունդներին հիշեցնելու համար, թե մի ժամանակ որքան գեղեցիկ է եղել մարդկային աշխարհը:
Այստեղ առանձնացված են նրա հարյուրավոր լուսանկարներից միայն մի քանիսը, սակայն նրա լավագույն 500 լուսանկարները տեղ են գտել XXL չափի «Մինչև նրանք կանհետանան» խորագրով գրքում:
Աղբյուրը` http://blognews.am