տուն Քաղաքական Հայաստան Բացառապես տեղի են ունենալու արարողակարգային միջոցառումներ. Գաբրիել Բալայան

Բացառապես տեղի են ունենալու արարողակարգային միջոցառումներ. Գաբրիել Բալայան

361
0

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի մամուլի ասուլիսը:

Թեմա` Մայիսի 9-ի տոնակատարությունները արտակարգ դրության պայմաններում:

Ասուլիսի ներածական մասում խոսեց ՊՆ նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Նա նախ շնորհավորեց բոլորիս եռատոնի առթիվ, ապա ներկայացրեց միջոցառումների կազմակերպչական ընթացակարգը:

«Հաշվի առնելով ստեղծված պայմանները` վարակը չտարածելու հրամայականը պահպանելու պահանջը, վաղը փակ են լինելու և Եռաբլուրը, և Հաղթանակի զբոսայգին: Բացառապես տեղի են ունենալու արարողակարգային միջոցառումներ: Ժամը 10:30-11:00-ը նախատեսվում է պետական այրերի այցը Հաղթանակի հուշահամալիր, ապա նախատեսվում է վետերանների այց հուշահամալիր, ինչից հետո անակնկալ է նախատեսված, որի մասին այս պահին չեմ կարող ոչինչ ասել»,-ասաց փոխնախարարը:

Հայկ Մագոյան