տուն Աշխարհ Բացահայտում. Ռեմբոյի նախատիպը հայ գնդապետ է

Բացահայտում. Ռեմբոյի նախատիպը հայ գնդապետ է

557
0

Հոլիվուդյան աշխարհահռչակ ֆիլմերից մեկի հայտնի հերոս Ռեմբոյին գիտեն շատ-շատերը, հատկապես դպրոցահասակ երեխաներն ու երիտասարդները:

Ինչպես տեղեկացնում է www.livejournal.com-ը, այս կերպարը հորինված չէ և ունի նախատիպ, որն ազգությամբ հայ է` ամերիկյան բանակի գնդապետ Էռնեստ (Երվանդ) Դերվիշյանը:

1944 թ. մայիսի 23-ին Դերվիշյանը մեծ քաջություն է ցուցաբերել իտալական Սիստերնա շրջանում: Կռվի թեժ պահին, կորցնելով մարտնչող իր ընկերներին և մնալով միայնակ, Դերվիշյանը մարտարվեստի իր ապշեցնող ունակություններով կարողացել է գերի վերցնել 45 հակառակորդ զինվորի` առգրավելով նրանցից 3 գնդացիր և 10 ատրճանակ:

Պարգևատրվել է Պատվո շքանշանով (1945 թ. հունվարի 8): Ամերիկյան թերթերը գրում էին, որ, վտանգելով կյանքը, Դերվիշյանը գերակատարել է իր ծառայողական պարտականությունները: