տուն Հասարակություն Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում հարցաքննվում է

Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում հարցաքննվում է

242
0

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում է: Նա հրավիրվել է հարցաքննության:

Բեգլարյանը լրագրողների հարցերին չի պատասխանել: Նրա փաստաբանը զրուցել է լրագրողների հետ, տեղեկացրել՝ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):