տուն Աշխարհ Բարսելոնի Սագրադա Ֆամիլյա տաճարը կբացի դռները

Բարսելոնի Սագրադա Ֆամիլյա տաճարը կբացի դռները

274
0

Իսպանիայի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Բարսելոնի Սագրադա Ֆամիլյա տաճարը, կվերսկսի աշխատանքը հուլիսին, սակայն դեռ հայտնի չէ այն օրերը, երբ տաճար կկարողանան այցելել այդ քաղաքի բնակիչները:

Զբոսաշրջիկների համար տաճարի վերաբացման ժամկետ դեռ չկա. այս մասին հայտնել է տաճարի շինարարական ընկերության վարչության գլխավոր տնօրեն Խավիեր Մարտինեսը:

Բացման երկրորդ փուլում` հուլիսի 18-ից տաճար կկարողանան այցելել Բարսելոնի բոլոր բնակիչները, ընդ որում՝ մինչև տարեվերջ մուտքն անվճար կլինի: Տաճարը կաշխատի հանգստյան օրերին, օրվա երկրորդ կեսին:

Սագրադա Ֆամիլիան փակվել էր մարտի կեսերին՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, բոլոր շինարարական աշխատանքները նույնպես անորոշ ժամանակով դադարեցվել էին: