«Բարսելոնան» պատրաստ է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիզին: Այս մասին հաղորդում է AS-ը:
Կատալոնական ակումբն այս ամռանը փորձել էր ձեռք բերել բրազիլացուն, սակայն այ ժամանակ լոնդոնյան ակումբը պահանջել էր 50 մլն ֆունտ ստերլինգ: Որոշ տեղեկությունների համաձայն` Ժոզե Մոուրինյոն պատրաստ է բաց թողնել պաշտպանին:
«Բարսելոնան» նրա համար պատրաստ է վճարել 30 մլն ֆունտ ստերլինգ: