«Բարսելոնան» արդեն մի քանի հանդիպում է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլքայ Գյունդողանի գործակալների հետ։ Այս մասին հաղորդում է Bild-ը։
Իսպանական ակումբի ղեկավարությունը հանդիպել է նրա հոր և հորեղբոր հետ, որպեսզի համոզեն նրանց` կազմակերպել իրենց որդու տեղափոխությունը կատալոնական ակումբ։ Այստեղ կարծում են, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է փոխարինել Չավիին։
Գյունդողանին ձեռք բերելու մասին հայտարարել են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ռեալը»։