տուն Սպորտ Բարսելոնան կպայքարի տաղանդավոր բելգիացու համար

Բարսելոնան կպայքարի տաղանդավոր բելգիացու համար

220
0

Adnan-Januzaj_30043461-700x525

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ադնան Յանուզայը հայտնվել է եվրոպական գրանտներից մեկի ուշադրության կենտրոնում։ Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է իր շարքերում տեսնել այս տաղանդավոր ֆուտբոլիստին։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։

Անգլիական ակումբի 18-ամյա բելգիացի ֆուտբոլիստը կարող է ազատ գործակալ դառնալ արդեն հաջորդ տարվա ամռանը, քանի որ լրանում է «Յունայթեդի» հետ նրա պայմանագրի ժամկետը։ Որպեսզի Յանուզայը չլքի ակումբը, անգլիական ակումբի ղեկավարությունը նրան առաջարկել է շաբաթական 60 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։ Բացի «Բարսելոնայից», Յանուզայով հետաքրքրվում են նաև «Յուվենտուսը», «Բավարիան» և «Ռեալը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here