տուն Լուրեր Բարսելոնան բաց թողեց հաղթանակը

Բարսելոնան բաց թողեց հաղթանակը

153
0

«Բարսելոնան» ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ Պրիմերայի 3-րդ տուրում: Հանդիպումը կայացավ «Էլ-Սադար» մարզադաշտում և ավարտվեց 2-2 հաշվով:Այս մասին գրում է

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը: 6-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտո Տոռեսը: «Կապտանռնագույնները» միայն երկրորդ խաղակեսում կարողացան հավասարեցնել հաշիվը. 51-րդ րոպեին աչքի ընկավ 16-ամյա Անսումանե Ֆատին:

64-րդ րոպեին «Բարսելոնային» առաջ մղեց Արտուր Ռամոսը: 81-րդ րոպեին տանտերերի կազմում Տոռեսը դուբլ ձևակերպեց՝ իրացնելով Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11-մետրանոցը:

«Օսասունան» հավաքեց 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: «Բարսելոնան» 4 միավորով 5-րդ տեղում է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here