տուն Սպորտ Բարսելոնան Ագուերոյի համար պատրաստ է վճարել 69 միլիոն եվրո

Բարսելոնան Ագուերոյի համար պատրաստ է վճարել 69 միլիոն եվրո

73
0

rsz_sergio-agueroԿատալոնական «Բարսելոնան» պատրաստ է 69 միլիոն եվրո վճարել անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյի համար: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:

Գործարքը կարող է կայանալ Բրազիլիայում տեղի ունենալիք աշխարհի առաջնությունից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 26-ամյա արգենտինացու տեղափոխությամբ հետաքրքրված է «կապտանռնագույնների» նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն:

Ագուերոյի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը», որը «քաղաքայինների» հարձակվողի համար առաջարկել էր 60 միլիոն եվրո:

Վերջում նշենք նաև, որ անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում Ագուերոն անցկացրել է 29 հանդիպում և իր հաշվին գրանցել 23 գնդակ և 8 գոլային փոխանցում: