Երեկ «Բարսելոնան» անսպասելի ոչ-ոքի (0։0) է խաղացել Իսպանիայի առաջության 37-րդ տուրում՝ «Էլչեի» հետ խաղում։
Այսպիսով, այս մրցաշրջանում կատալոնական ակումբը Լա լիգայում չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը 6 խաղում, ինչպես նաև մեկական անգամ՝ Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի սուպերգավաթում։
Վերջին անգամ կատալոնական ակումբը նման անհաջողության է մատնվել 2007/2008 մրցաշրջանում։