ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեսբուքյան իր էջում գրառում էր կատարել.
«ՓԱՍՏ N 2
ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների մեջ, ի թիվս տխուր և հնամաշ իրադարձությունների, առաջարկել էի մի քանի նոր գաղափարներ, որոնցից մեկը Մեսրոպ Մաշտոցի հոլոգրաֆիկ պատկերն էր, որը պետք է ինչ-որ կրթական ուղերձ ասեր ուսանողներին և աշակերտներին։
ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ն առաջարկս լսելուց հետո հարցրեց. «Իսկ Մաշտոցը ֆոտո ունի՞»։ Ապա նայելով դեմքիս՝ շարունակեց. «Բա ո՞նց ենք իմանալու, որ դա Մաշտոցն է»։
Այդպիսի տխուր բախտի արժանացավ Մաշտոցի ողջույնը»։
Գրառումը Պարզաբանելու նպատակով AraratNews.am– ը կապ հաստատեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի հետ:
«Համալսարանի ռեկտորը, բարձրագույն կրթությամբ, բավականին երկար ճանապարհ անցած, կարո՞ղ է նման հարց տալ: Այդ մարդը ցնդաբանություններով է արդեն զբաղված, ես ի՞նչ ասեմ: Ողջամիտ մարդու մտքով նման բան չի անցնի, ոնց որ նա է անում: Այդ մարդը երկու օր է գործի չի գալիս. ասում եմ՝ բացատրություն գրիր, թե ինչու չես գալիս, ինքը բռնում է այդպիսի բաներ է գրում»,- նշեց Գեղամ Գևորգյանը: