Իտալկան Բարի քաղաքի դատախազությունը պահանջել է վերաբացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի նկատմամբ հարուցված քրեական գործը: Հիշեցնենք, որ Բերլուսկոնին անցյալ տարի 7 տարվա ազատազրկման է դատապարվել՝ անչափահաս մարմնավաճառների ծառայություններից օգտվելու համար: Այս մասին հաղորդում է իտալական La Stampa պարբերականը:
Ինչպես հաղորդում է դատախազությունը՝ առաջին դատական լսումների ժամանակ Բերլուսկոնին զգալի գումարներ է վճարել այն մարդկանց լռության դիմաց, ովքեր տեղյակ էին անչափահաս աղջիկների հետ նախկին վարչապետի զվարճություններից:
Այսպիսով, իրավապահները պնդում են, որ Բերլուսկոնին դրդել է վկաներին դատարանին սուտ վկայություններ տալ: Վերաբացված գործի առաջին լսումները նախատեսված են նոյեմբերի 14-ին: