տուն Հասարակություն Մշակույթ «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի առաջին փառատոն

«Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի առաջին փառատոն

191
0

Մեզ համար մեծ պատիվ է հայտնել, որ  «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի (Impact Humanity Television and Film Festival IHTFF) պատվավոր նախագահն է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile — Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է այս նախաձեռնության մասնակից դառնալը, և ես սիրով կանեմ այն ամենը, ինչ ինձանից կախված է, որպեսզի այն հաջողի։ Ոլորտը դեռ նոր է ինձ համար, և ես մեծ պատասխանատվություն եմ զգում այս կարևոր առաքելության նկատմամբ»,- ասել է Աննա Հակոբյանը։

Փառատոնի հիմնադիր նախագահներն են՝ պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International),  ռեժիսոր և հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Փառատոնի համանախագահներն են՝ կոմպոզիտոր, երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը։

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը կկայանա Երևանում 2019 թ. հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնը կանցկացվի  «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները:

IHTFF-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.impacthumanityfestival.org

«Ավրորա» ֆորումի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել՝

Ֆորումի կայք՝ https://www.auroraforum.com/

Թվիթերի էջ՝ https://twitter.com/ForumAurora

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/AuroraForum/

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here