«Բարեկամություն» մետրոյի գետնանցման մուտքերի կրպակների ապամոնտաժման աշխատանքներ են սկսվել: Այս մասին տեղեկացնում է armradio.am-ն՝ հղում անելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին:
Ըստ տեղեկության՝ 2019 թվականի հունվարից սկսած գույքագրվում են խնդրահարույց տարածքները:
«Բարեկամություն» մետրոյի մուտքերի մոտ գործող կրպակների վերաբերյալ ԱԻՆ-ը տվել էր անվտանգության կանոնների խախտման եզրակացություն: Այդ կրպակները սահմանափակում են հետիոտնի շարժը և, որ կարևոր է, վտանգավոր են տարհանման համար: