Երեկ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի, Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի և Յուվենտուսի «Սև-սպիտակ բանակ» ֆան-ակումբի մի խումբ երիտասարդներ այցելել են Գավառի մանկատան երեխաներին։ Ամանորի անակնկալ նվերներով մանկատուն էր ժամանել նաև Ձմեռ պապը, ով խոստացավ, որ հաջորդ տարի՝ դեկտեմբերի 30-ին, կրկին կայցելի մանկատան սաներին։
Հիշեցնենք, որ սույն նախաձեռնության հեղինակներն Արևելագիտության ֆակուլտետի ուսանողներն են, ովքեր դեկտեմբերի 1-ին կազմակերպեցին ֆուտբոլային բարեգործական մինի-մրցաշար, որի շրջանակներում կատարվեց անհրաժեշտ հանգանակությունը։ Մինչ այդ ակցիային միացել էին Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան, Յուվենտուսի «Սև-սպիտակ բանակ» ֆան-ակումբը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ` բարեգործական խաղերին ներկայանալով իրենց թիմերով։