ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի անդամների վաղաժամ կենսաթոշակի անցնելու օրենքի նախագծին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի, անարդարության, լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել չկատարած աշխատանքի համար: Ինչի՞ համար են խրախուսում, որ համաձայնի, գնա տանը նստի և թոշակներն ու գումարները ստանա՞: Դա անընդունելի է մեզ համար»,- ասաց Ծառուկյանը։
Ինչ վերաբերում է ՍԴ-ում առկա ճգնաժամին, Ծառուկյանը նշեց, որ չգիտեն՝ խնդիրը որն է: