տուն Քաղաքական «Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի բյուջեի նախագծին

«Բարգավաճ Հայաստանը» դեմ կքվեարկի բյուջեի նախագծին

163
0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ կքվեարկի Բյուջե-2020 նախագծին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Մելքումյանը դեմ քվեարկելու մի շարք պատճառներ թվարկեց։

Դրանցից մեկը՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտուն էր վերաբերում, որն առայսօր դատական գործընթացների պատճառով չի գործարկվել։ Մյուս պատճառը Վերին Լարսի խնդիրն էր, որի հարցն այդպես էլ չի լուծվում, չնայած՝ երկիրը փորձում է ջերմոցային տնտեսությունը զարգացնել, պտուղ-բանջարեղեն արտահանել, բայց Լարսում երկկողմանի թողունակությունը 170 բեռնատար է ընդամենը։

Նա նշեց, որ հարցի լուծումը կարող էր լինել Սև ծովի լաստանավը։

«Ելնելով ներկա իրողություններից՝ մենք պետական բյուջեի նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու»,- եզրափակեց նա։