ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ իբն Աբդ Ալ-Ազիզ Ալ-Սաուդի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի հարցը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նախագահը մանրամասնորեն պատմել է համաձայնագրի վերաբերյալ, որը ձեռք է բերվել Իրանի և Վեցյակի միջև՝ նշելով Թեհրանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը», — ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Կողմերը պայմանավորվել են պարբերաբար քննարկումներ անցկացնե, որոնց նպատակն է գտնել «համապարփակ լուծում, ինչը թույլ կտա լուծել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաշխարհային հանրության մտահոգութոյւնները»։