ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ արդեն վեց տարի է, ինչ չի ծխում և կատակել է, թե դրա հիմնական պատճառը կինն է, ումից վախենում է։ Այս մասին հաղորդում է NBC-ն։
Օբաման այս խոսքերը հրապարակավ չի ասել, սակայն քանի որ բարձրախոսը միացված է եղել, այն դարձել է հանրության սեփականություն։ Իսկ զրույցն այս թեմայով տեղի է ունեցել ՄԱԿ-ում։ Միջազգային այդ կազմակերպության հատուկ զեկուցողն Օբամային հարցրել է, թե արդյոք նա ծխում է, ինչին ԱՄՆ նախագահը պատասխանել է․ «Ես գեթ մեկ գլանակ չեմ ծխել անցած վեց տարիների ընթացքում…, որովհետև վախենում եմ կնոջիցս»։
Օբամայի՝ ծխախոտից հրաժարվելու թեման ամերիկյան հանրությունը քննարկում է դեռևս 2008-ից, երբ նա դեռ չէր դարձել ԱՄՆ նախագահ։ Իսկ 2009-ին Օբաման խոստովանել էր, որ պայքարում է այս երևույթի դեմ։