տուն Քաղաքական Միջազգային Բարաք Օբաման կրկին խոսել է Գուանտանամոյի բանտը փակելու մասին

Բարաք Օբաման կրկին խոսել է Գուանտանամոյի բանտը փակելու մասին

150
0

Pilikan_Bay_Prison

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին հայտարարել է, որ մտադիր է փակել Գուանտանամոյի տխրահռչակ բանտը, որտեղ պահվում են ահաբեկչության մեջ մեղադրվող անձիք։ Նա ասել է, որ Գուանտանամոյի առկայությունը միայն թուլացնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։

«Պաշտոնավարման օրից ես բազմաթիվ անգամ դիմել եմ Կոնգրեսին՝ աշխատելու իմ վարչակազմի հետ, որպեսզի փակենք Կուբայում Գուանտանամոյի ծոցում գտնվող բանտարկյալների պահման կենտրոնը։ Նրա աշխատանքը թուլացնում է մեր ազգային անվտանգությունը, վատնում է ռեսուրսներ, վնասում է մեր առանցքային դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերություններին, ուժ է տալիս ահաբեկչությանը միտված ծայրահեղականներին»,- հայտարարել է Օբաման։

Նա նշել է, որ երեկ ստորագրել է ԱՄՆ-ի բյուջեի մասին օրենքը, որը թույլ է տալիս իր կառավարությանը՝ թեթևացնել Գուանտանամոյի հետ կապված իրավիճակը։ Ըստ օրենքի՝ հնարավոր է դարձել որոշ բանտարկյալների տեղափոխումն իրենց հայրենիք։ Սակայն հարցն ամբողջությամբ դուրս չի գալիս։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here