ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով չեղյալ համարել Ազգային անվտանգության գործակալության՝ հեռախոսազանգերի գաղտնալսման միջոցով տեղեկություններ հավաքելու իրավունքը, սակայն կառավարությունն անհրաժեշտության դեպքում կկարողանա օպերատորներից ստանալ հեռախոսազանգերի մասին հիմնական տեղեկությունները։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բացի այդ, իշխանությունները իրավունք կունենան հետևելու բոլոր այն աբոնենտների հեռախոսազանգերին, որոնք հետաքրքրում են իրեն։
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթերից հայտնի է դարձել, որ ԱԱԳ-ն զանգվածային գաղտնալսումներ է իրականացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի շատ երկրներում։