ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքով մեկնել է Հավայան կղզիներ՝ այնտեղ ձմեռային արձակուրդն անցկացնելու համար,- հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Նախագահ Օբաման, առաջին տիկինը՝ Միշելը և նրանց երկու դուստրերը՝ Սաշան և Մալիան ժամանել են Հավայան կղզիների մայրաքաղաք Հոնոլուլու՝ իրենց հետ վերցնելով իրենց տնային կենդանիներին:
Արձակուրդի ընթացքում Օբաման ոչ մի միջոցառման կամ հանդիպման չի մասնակցի: Նախագահական ընտանիքը Հավայան կղզիներում կմնա մինչև հուվարի 5-ը: