տուն Սպորտ Բավարիան և Բորուսիան պետք է լքեն Բունդեսլիգան. Ֆելիքս Մագատ

Բավարիան և Բորուսիան պետք է լքեն Բունդեսլիգան. Ֆելիքս Մագատ

268
0

url

Գերմանացի հայտնի մասնագետ Ֆելիքս Մագատը կարծում է, որ «Բավարիան» «Բորուսիան» պետք է լքեն Գերմանիայի առաջնությունը և խաղան միացյալ եվրոպական լիգայում, քանի որ նրանց գերակշռությունը խանգարում է Բունդեսլիգային:

««Բավարիան» և «Բորուսիան» մշտապես խաղում են Չեմպիոնների լիգայում և մեծ առավելություն ունեն գերմանական մյուս թիմերի նկատմամբ: Կարծում եմ, որ այդ ակումբները պետք է լքեն Բունդեսլիգան և խաղան եվրոպական միացյալ լիգայում: Կողքից նայելով` թվում է, թե Գերմանիայում չափից շատ թիմեր գոհ են, որ միջակություններ են համարվում: Իսկ «Բավարիային» առաջիկա տարիներին դժվար թե գերազանցող լինի: Նա մշտապես հսկայական գումարներ է ծախսում և վաստակում` ապահովելով իր բարձր կարգը», — ասել է Մագատը. Այս մասին հաղորդում է Hamburger Morgenpost-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here