Երեկ Չեմպիոնների լիգայում կայացել են 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների առաջին երկու խաղերը։
Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Լոնդոնի «Արսենալի» հետ։ Մեկական անգամ աչքի են ընկել Բաստիան Շվայնշտայգերը (55ր) և Լուկաշ Պոդոլսկին (57ր)։ Առաջին խաղն ավարտվել էր գերմանացիների հաղթանակով 2։0 հաշվով։
Մադրիդի «Ատլետիկոն» արտագնա հաղթանակից հետո (1։0) սեփական հարկի տակ ջախջախել է «Միլանին»։ Խաղն ավարտվել է 4։1 հաշվով։ Մադրիդցիների կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Դիեգո Կոստան, մեկական անգամ աչքի են ընկել Արդա Թուրանն ու Ռաուլ Գարսիան։ Իտալական ակումբում գոլ է գրանցել Կական։
Այսօր կկայանա ևս երկու հանդիպում՝ ՊՍԺ-ն կընդունի «Բայերին», իսկ «Բարսելոնան»՝ «Մանչեսթեր Սիթիին»։