Մյունխենի Բավարիայի ղեկավարությունը մտադրվել է գնել Մադրիդի Ռեալի կիսապաշտպան Անխել դի Մարիային այն դեպքում, եթե կարողանա ձեռնտու կերպով վաճառել հոլանդացի կիսապաշտպան Արիեն Ռոբենին: Այս մասին հաղորդում է Record-ը:
Հոլանդացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Մանչեսթեր Յունայթեդը, որը 2014թ.-ի աշխարհի առաջնությունից հետո կգլխավորի Ռոբենի հայրենակից և Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը:
Բավարիայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դի Մարիային համարում է Ռոբենին հիանալի փոխարինող՝ նշելով արգենտինացի կիսապաշտպանի ճկուն խաղաոճն ու բարձր արդյունավետությունը: