Գերմանական «Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ուլի Հենեսը մարտին դատարանի առջև կկանգնի՝ մեղադրվելով հարկերից խուսափելու մեջ:
Ոստիկանությունը հետաքրքրվեց Հենեսի բանկային հաշիվներով այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, թե «Բավարիայի» նախագահը շվեյցարական բանկերից մեկում չհռչակագրված հաշիվ ունի: Այս լուրը բուռն արձագանք առաջացրեց Գերմանիայում: Կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչը նշել է, որ կանցլերը հիասթափված է Ուլի Հենեսի գործողություններով:
Այսուհանդերձ, «Բավարիան» հայտնել է այն մասին, որ չնայած դատական գործընթացին, Հենեսը կմնա ակումբի նախագահ: