Եվրոպական Eurojackpot վիճակախաղի հաղթող է դարձել Գերմանիայի Բավարիա շրջանի բնակիչը, ում հաջողվել է գուշակել 7 թիվ: Այսպիսով, նրա գումարը կազմել է 13 մլն եվրո: Այս մասին գրում է Bild-ը:
Eurojackpot-ն անցկացվում է մի շարք եվրոպական երկրներում` Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իտալիա, Նիդերլանդներ, Սլովենիա, Իսպանիա, Նորվեգիա, Շվեդիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Խորվաթիա: Վիճախաղը հիմնադրվել է 2012 թվականի մարտին: Հաղթելու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը գուշակի 1-50 թվերի միջև 5 թիվ, ինչպես նաև 1-8 թվերի միջև 2 թիվ:
Գերմանիայում ամենամեծ գումարը, որ հաղթել են վիճակախաղի ժամանակ, գրանցվել է 2007 թվականին և կազմել է 45,3 մլն եվրո: