տուն Լուրեր Բավարա՞ր է, ոչ, բավարար չէ. փոխվարչապետը գալիք տարվա բյուջեի նախագծի մասին

Բավարա՞ր է, ոչ, բավարար չէ. փոխվարչապետը գալիք տարվա բյուջեի նախագծի մասին

250
0

RA Government session

 

Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորների ելույթներից հետո ելույթ է ունեցել փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նա նշել է, որ այս քաղաքական մեծամասնությունը ձևավորվել է ընտրությունների միջոցով և փորձում է լուծում տալ երկրի առաջ ծառացած խնդիրներին: Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ փոխվարչապետը նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ բացի բացասականից, որևէ դրական բան, հույս գոյություն չունի բյուջեի նախագծում: Նա նշել է, որ նման մթնոլորտում որևէ մեկը չի կարող հանգիստ ու արդյունավետ աշխատել:

Արմեն Գևորգյանն ասել է, որ համոզված է՝ հնարավորություն կա համախմբելով ռեսուրսները՝ գնալ առաջ ու զարգացնել երկիրը: Նա հավատացրել է, որ կառավարությունը հետևողականորեն գործադրում է բոլոր ջանքերը՝ առկա սոցիալ-տնտեսական խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար, բայց հնարավոր չէ դա անել սահմանափակ ռեսուրսներով:

«Այնպիսի տպավորություն է, որ մենք խոսում ենք տարբեր երկրների, տարբեր հնարավորությունների մասին: Ես էլ շատ դժգոհ եմ մեր այսօրվա համայնքների հնարավորություններից, իրենք շատ քիչ հնարավորություններ ունեն իրենց խնդիրները սեփական եկամուտներով լուծելու: Բայց պետք է հաշվի առնել, որ այսօրվա իրենց հնարավորությունները այսօր չեն ձևավորվել»,- հայտարարել է փոխվարչապետը՝ հավելելով, որ այսօր էլ փորձում են դեռևս 15-20 տարի առաջ ձևավորված օրենքներով հավաքել տեղական հարկերը:

«Բավարա՞ր է, ոչ, բավարար չէ: Մենք երբեք չենք ասել ոչ, բայց մենք երբեք չենք ստացել առաջարկություներ: Բյուջեն Ազգային ժողով ներկայացվել է սեպտեմբերի վերջին, իսկ ո՞վ էր արգելում ձեզ այս երկու ամսվա ընթացքում դիմել և ստանալ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները, հարգելի գործընկերներ»,- պատգամավորներին դիմել է փոխվարչապետը:

Արմեն Գևորգյանը խորհրդարանին կոչ  է արել գոնե այս դահլիճում հանդուրժողական մթնոլորտում ձևավորել այն ծրագիրը, որով բոլորը, անկախ այն բանից՝ իշխանություն են, թե ընդդիմություն, աշխատելու են 2014 թվականին:

Էմմա Պալյան

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here