1891 թվականին այս օրը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի Երիտասարդական քրիստոնեական ասոցիացիայի կենտրոնում կայացել է բասկետբոլի առաջին հանդիպումը: Խաղը հորինվել էր ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից:
Նեյսմիթը գրել էր նաև բասկետբոլի կանոնները, որոնք կազմված էին 13 կետից: Դրանց մեծ մասը գործում է մինչև մեր օրերը: 122 տարի առաջ դեկտեմբերի 21-ը համարվում է բասկետբոլի ստեղծման պաշտոնական օրը:
Հայտնի է, որ խաղից առաջ Նեյսմիթը պահակից խնդրել է երկու արկղ, որպեսզի աշակերտները ստուգեն իրենց նշանառությունը: Պահակն արկղեր չի գտել, այլ բերել է երկու զամբյուղ, որոնք նախատեսված էին դեղձի և նարնջի համար: Դրանք ամրացվել են պատշգամբի երկու կողմերում՝ 3 մետր 5 սանտիմետր բարձրության վրա:
Առաջին խաղին մասնակցել է երկու թիմ` 9-ական մասնակցով: Հետզհետե այս մարզաձևն ավելի հայտնի է դարձել, իսկ 1984 թվականին պաշտոնապես հրապարակվել են բասկետբոլի կանոնները:
1932 թվականին Ժնևում հիմնադրվել է Բասկետբոլի միջազգային ասոցիացիան: