տուն Լուրեր Բառերի մեջ չափավոր եղեք

Բառերի մեջ չափավոր եղեք

107
0

RPA (HHK) deputy chairman Armen Ashotyan guest in Hayeli press club

ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին դուր չի գալիս վերջին ժամանակներում պատգամավորների եւ նախարարների օգտագործած բառամթերքը: Այսօր այս մասին նախարարը ասաց Ազգային Ժողովի նիստին:

«Իրար մասին ինչ բառերով  կարող եք, խոսում եք: Կամ կարող եք նստել պուպուշ դեմքերով միմյանց ժպտալ, հետո գնալ կեղծ էջերով, լրատվական կայքերով իրար ինչ ասես չասել: Բառերի մեջ չափավոր եղեք: Աշոտյան Արմենը իր կողմից շատ սիրված աշակերտների եւ ուսուցիչների մոտ չի ուզում բառեր ասի, որ իրեն վատ զգա: Այստեղ ձեզ մի քիչ ավելի կոռեկտ եք պահում, երբեմն դա էլ եք անցնում, հետո գնում եք մամուլում սկսում եք իրար վիրավորել: Մամուլում կատաստրոֆա է»,-ասում է Աշոտյանը: