տուն Քաղաքական Միջազգային Բաշար Ալ-Ասադի կինը հայտարարել է, որ չի հեռանալու Սիրիայից

Բաշար Ալ-Ասադի կինը հայտարարել է, որ չի հեռանալու Սիրիայից

132
0

img-a-rose-in-the-desert_1845062432551.jpg_article_singleimage1

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կինը՝ Ասման, ելույթ է ունեցել սիրիական հեռուստատեսությամբ և հայտարարել է, որ չի պատրաստվում լքել երկիրը: Ասման հերքել է լուրերն այն մասին, թե ինքը պատրաստվում է հեռանալ Սիրիայից: Սա այն հազվադեպ անգամներից է, երբ Ասման հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո:

Նա հայտարարել է. «Իմ ամուսինն ու երեխաները գտնվում են Սիրիայում, հետևաբար ես մնալու եմ այստեղ՝ նրանց հետ:  Ինչպե՞ս ես կարող եմ երեխաներիս սովորեցնել սիրել Սիրիան, եթե նրանք չապրեն այստեղ: Ես այստեղ եղել եմ երեկ, այստեղ եմ այսօր և այստեղ կլինեմ նաև վաղը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here