տուն Քաղաքական Միջազգային Բան Կի Մունի մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկին պաշտոնից հեռացել է

Բան Կի Մունի մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկին պաշտոնից հեռացել է

110
0

312183_heroa

Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է իր մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկիի պաշտոնանկության մասին։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա շնորհակալություն է հայտնել Նեսիրկիին կատարած աշխատանքի համար և բարձր է գնահատել վերջինիս ներդրումը համաշխարհային կազմակերպության գործունեության մեջ։

Նոր մամուլի քարտուղար է նշանակվել Ստեֆան Դուժարիկը, ով ավելի վաղ արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը Քոֆի Անանի օրոք։