ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈ՞ՂՄ Է ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Գրիգորյան եղբայրները կիսով չափ սեփականաշնորհել են Արարատի մարզը, «Ավշարով» ու այլ ձեռնարկություններով հարստահարել մարդկանց, այստեղ հաստատել իրենց բռունցքը… Թվում էր, որ նրանց ախորժակն ու օրավուր մեծ ծավալներ ստացող ընչասիրությունը զսպելուն ուղղված քայլեր պիտի ձեռնարկեր երկրի նախագահը, սակայն նա Արայիկ Գրիգորյանին մարզպետ է նշանակել: Այսինքն, օրինականացրել է ֆեոդալական այն ձգտումները, որոնք դրսևորում են եղբայրները…
Ու ստացվում է, որ մեր երկրի նախագահը սատարում է օլիգարխիային, միջնադարյան «փիլիսոփայությամբ» առաջնորդվողներին՝ այսպես երկրում ձևավորելով փողի և ուժի իշխանություն…
Զարմանալի է, որ բանվորագյուղացիական ծագում ունեցող և բանասիրական կրթություն ստացած Սերժ Սարգսյանը ոչ թե մտավորականության, աշխատավոր ժողովրդի, հայ շարքային մարդու պաշտպանն է, այլ օրավուր հարստացող ու իրենց «օրենքները» հաստատող քրեաօլիգարխիայի…
Թատերագետ Լևոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից